Այսօր: Ուրբաթ, 22 Հունվարի 2021թ.
Զովաբերի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Զովաբերի համայնքապետարանի 2-րդ կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Local Admin
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
07/12/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
26/01/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Զովաբերի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Զովաբերի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության 2-րդ կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (ծածկագիր՝ 3.3-2)

2-րդ կարգի մասնագետը՝
Ա. Աշխատանքների կազմակերպման, պլանավորման, ծրագրման, համակարգման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ չունի
Բ. Կատարում է քարտուղարի հանձնարարականները.
Գ. Պատասխանատվություն է կրում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները ևտրված հանձնարարականներ չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորությունները վերազանցելու համար:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
Ա. Առնվազն միջնակարգ կրթություն.
Բ. <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
Գ. Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
Դ. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթներին կարող են դիմել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք.

Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձիք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1․ Դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս)
2․ Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ ատեստատի կամ դիպլոմի, վկայականների պատճենները՝ բնօրինակի հետ միասին
3․ Արական սեռի անձիք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին
4․ Մեկ լուսանկար 3x4 սմ չափսի
5․ Անձնագրի պատճենը
6․ Սոցիալական քարտի պատճենը:

Մրցույթը կկայանա 2021 թվականի հունվարի 26-ին ժամը 14:00-ին, Զովաբերի համայնքապետարանում (գ. Զովաբեր, 2փ, 16շ, 2-րդ հարկ), հեռ. 0261 6-10-95
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի դեկտեմբերի 23-ը։

Փաստաթղթերը ընդունվում են Զովաբերի համայնքապետարանի աշխատակազմում, հեռ. 093-893-007, ժամը 10:00- ից մինչև 16:00-ը բացի շաբաթ և կիրակի օրերից:

Բոլորը
ԶՈՎԱԲԵՐ
Ինչպես դիմել համայնքապետարան
ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ ԱԶԴԱՆՇԱՆ
ԶՈՎԱԲԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ գ. Զովաբեր 2րդ փ. 16շ
(0261)61095
zovaberigp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10027388@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶՈՎԱԲԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner