 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Զովաբեր, (0261)61095, zovaberigp@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՀՈՒՆՎԱՐԻ 2021թվականի N 6
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով Զովաբեր գյուղական համայնքի ավագանու թիվ 41-Ն (15.12.2020թ.) որոշումը և անհատ ձեռներեց Համբարձում Ղարիբյանի գրավոր հայտը՝ որոշում եմ.
1. Զովաբեր գյուղական համայնքի տարածքում հիմնական շինության ներսում առևտրով զբաղվող անհատ ձեռներեց Համբարձում Ղարիբյանին 2021թվականի համար տալ թույլտվություն ոգելից խմիչքի և ծխախոտի վաճառքի համար:
2. Սահմանված տեղական տուրքերի գանձումները կատարել եռամսյակային կտրվածքով:
3. Որոշման կատարման հսկողություն դնել համայնքի ղեկավարի տեղակալ Մանվել Գևորգյանի վրա:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Համայնքի ղեկավար` ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Զովաբեր