Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Զովաբեր, (0261)61095, zovaberigp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 37

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՆԱԽԿԻՆ ԿԱԹՍԱՅԱՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության՝ 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության՝ 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143 հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Համայնքային հողամասում առկա 1975թվականին Զովաբեր համայնքի կողմից ինքնակամ կառուցված 72.19քմ արտաքին և 58.03քմ ներքին մակերեսով մշակույթի տան նախկին կաթսայատունը ճանաչել օրինական՝ տրամադրելով ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Զովաբեր, փողոց 2, նրբանցք 3, թիվ 2/1 հասցե:

2. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

Համայնքի ղեկավար`                                  ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Զովաբեր