 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Զովաբեր, (0261)61095, zovaberigp@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՀՈՒՆՎԱՐԻ 2021թվականի N 02
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության՝ 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության՝ 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143 հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Չեղյալ համարել Զովաբեր համայնքի ղեկավարի դեկտեմբերի 28-ի <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի կողմից ինքնակամ կառուցված մշակույթի տան նախկին կաթսայատունը օրինական ճանաչելու մասին>> թիվ 37 որոշումը:
1. Համայնքային հողամասում առկա 1975թվականին Զովաբեր համայնքի կողմից ինքնակամ կառուցված 72.19քմ արտաքին և 58.03քմ ներքին մակերեսով տնտեսական շինությունը ճանաչել օրինական՝ տրամադրելով ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Զովաբեր, փողոց 2, նրբանցք 3, թիվ 2/1 հասցե:
2. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Համայնքի ղեկավար` ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Զովաբեր