Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերով, 18-րդ հոդվածով, 24-րդ հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով Զովաբեր համայնքի ավագանու 14.01.2020թ. թիվ 1 նիստի թիվ 2-Ն որոշումը և հանձնաժողովի ուսումնասիրության ակտերը`համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքի բյուջեի «Սոցիալական պաշտպանություն» բաժին 10, խումբ 09, դաս 01, ծրագիր 51, հոդված 4729-ից 160000 (մեկ հարյուր վաթսուն հազար) դրամ հատկացնել որպես սոցիալական օգնություն ներքոհիշյալ քաղաքացիներին.
1) Բաբկեն Արշավիրի Մանուկյան – 80.0 հազ. դրամ
2) Արսեն Ջոնիկի Հարությունյան – 80.0 հազ.դրամ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: