Ղեկավարվելով ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 219-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով և հիմք ընդունելով Զովաբեր համայնքի ավագանու թիվ 46-ն (15.12.2020) որոշումը` որոշում եմ.
1. Ամանորյա տոների առթիվ Զովաբեր համայնքի ղեկավարին, համայնքապետարանի աշխատակազմի աշխատողներին պարգևատրել մեկ ամսվա պաշտոնային դրույքի չափով:
2. Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիշա Հայրապետյանին պատրաստել համապատասխան փաստաթղթերը և կատարել վճարում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: