Այսօր: Երեքշաբթի, 2 Մարտի 2021թ.
Զովաբերի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 39
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 39


Զեկ. ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 8 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Արտահայտվեց ավագանու Արամ Կոստանյանը:

Իրոք օրակարգով ներկայացված հարցերը նպատակային են, ուստի առաջարկում եմ հաստատել օրակարգը:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի և ղեկավարվելով Զովաբեր համայնքի ավագանու կանոնակարգի 2-րդ ենթակետի 2-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

1.     Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի ավագանու 2020թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 8 հերթական նիստի օրակարգը՝ հետևյալ հարցերով.

 

 1)  ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի ղեկավարի հաղորդումը 2020թ. տարեկան բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին:

 2)   ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2021 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:

 3)    2021 թվականի համար ՀՀ ԳԵղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատավարձի չաձ սահմանելու մասին:

  4) ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբերի համայնքապետարանի աշխատակազմի և 'Զովաբերի մանկապարտեզ' ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի սահմանում 2021թ. համար: 

  5) ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի համայնքային սեփականության 2020թ. տարեկան գույքագրման արդյունքների հաստատում:

  6) ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություն տալու մասին: 

  7) ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի 2020թ. տարեկան բյուջեում փոփոխություններ կատարելու մասին:

  8) ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի 2021թ. տարեկան բյուջեի նախագծի հաստատում:

  9) ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղական համայնքի 2020-2024թթ. զարգացման ծրագիրը հաստատելու մասին:

  10) ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի անասնաբույժի 2020թ. երրորդ եռամսյակի հաշվետվության և ակտերի մասին:

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ գ. Զովաբեր 2րդ փ. 16շ
(0261)61095
zovaberigp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10027388@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶՈՎԱԲԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner