|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Զովաբեր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Զովաբեր, (0261)61095, zovaberigp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հունվարի 2021 թվականի N 3 |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով Զովաբեր գյուղական համայնքի ավագանու թիվ 41-Ն (15.12.2020թ.) որոշումը և անհատ ձեռներեց Լորետա Բաղդասարյանի գրավոր հայտը՝ որոշում եմ. 1. Զովաբեր գյուղական համայնքի տարածքում հիմնական շինության ներսում առևտրով զբաղվող անհատ ձեռներեց Լորետա Բաղդասարյանին 2021 թվականի համար տալ թույլտվություն ոգելից խմիչքի և ծխախոտի վաճառքի համար: 2. Սահմանված տեղական տուրքերի գանձումները կատարել եռամսյակային կտրվածքով: 3. Որոշման կատարման հսկողություն դնել համայնքի ղեկավարի տեղակալ Մանվել Գևորգյանի վրա: 4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|