Այսօր: Երեքշաբթի, 2 Մարտի 2021թ.
Զովաբերի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 2
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 2


Զեկ. ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Զովաբեր համայնքի 2021թ. տարեկան բյուջեի նախագծի հաստատման ժամանակ ներկայացվել է համայնքի բյուջեի նախագիծը առանց տարեսկզբի ազատ մնացորդի:

Նախատեսվում է Զովաբեր համայնքի 2021թ. Վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 7039059.4 դրամ գումարով ուղղել բյուջեի ֆոնդային մաս, համայնքի ֆոնդային բյուջեն հաստատելով 7498881.6 դրամ:

Ֆոնդային բյուջեի ծախսային մասի 7498881.6հազ. դրամը նախատեսվում է ծախսել հետևյալ աշխատանքները իրականացնելու համար.

1.      Զովաբեր համայնքապետարանի համար Վարչական սարքավորումների ձեռքբերում
400.9 հազ.դրամ

2.      Համայնքապետարանի աշխատասենյակների պատուհանների և դռների փոխարինում
1000.0 հազ.դրամ

3.      Զովաբերհամայնքիհաշվապահական ծրագրերի ձեռքբերում  նախատեսել 598.0 հազ. դրամ:

4.      Զովաբեր մշակույթի տան բակի ասֆալտապատում 1200.0 հազ.դրամ:

5.      Զովաբեր համայնքի խմելու ջրի ջրագծի ցանցի ընդլայնման աշխատանքներ՝ 1300 հազ.դրամ:

6.      Զովաբեր համայնքի փողոցային լուսավորության ցանցի ընդլայնում՝ 1000.0 հազ.դրամ:

7.      Մշակույթի տան ներսի աստիճանավանդակի և միջանցքի հարդարում 1000.0 հազ.դրամ:

8.      Զովաբերի մանկապարտեզի շենքի ներսի հարդարման աշխատանքներ՝ 1000.0 հազ.դրամ:

         Արտահայտվեցին ավագանու անդամներ Արամ Կոստանյանը և Խաչիկ Թորոսյանը, առաջարկեցին 2021թ. ներկայացված համայնքի բյուջեն հաստատել` համարելով այն իրատեսական:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 
86-րդ հոդվածի 1-ին մասին 6-րդ ենթակետի «բ» կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը` 
համայնքի ավագանին որոշում է.

1.  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղական համայնքի 2021 թվականի վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 7039059.4դրամ գումարով ուղղել բյուջեի ֆոնդային մաս, համայնքի ֆոնդային բյուջեի դեֆիցիտը հաստատել 7498881.6  դրամ:

2.    Հաստատել 2021թ. Զովաբեր համայնքի տարեկան բյուջեն

ա). Եկամուտների գծով` 48.200.000,0 դրամ,

բ). Ծախսերի գծով` 55.698.881,6 դրամ,
      գ). Դեֆիցիտ` 7498881.6 դրամ,
3. Հաստատել 2021թ. Զովաբեր համայնքի վարչական բյուջեն
       ա). Եկամուտների գծով` 48.200.000,0 դրամ,
      բ). Ծախսերի գծով` 48.200.000,0 դրամ,
4. Հաստատել 2021թ. Զովաբեր համայնքի ֆոնդային բյուջեն
       ա). Եկամուտների գծով` 7498881.6 դրամ,
      բ). Ծախսերի գծով` 7498881.6 դրամ,
      գ). Դեֆիցիտ` 7498881.6 դրամ,
5. Ֆոնդային բյուջեի դեֆիցիտի փակման աղբյուր հաստատել ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը
  7498881.6 դրամ:
6. Հաստատել Զովաբեր համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի գործառնա
կան և տնտեսագիտական դասակարգումը (թիվ 1,2,3,4,5,6 հավելվածներ):
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ գ. Զովաբեր 2րդ փ. 16շ
(0261)61095
zovaberigp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10027388@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶՈՎԱԲԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner