Այսօր: Երեքշաբթի, 2 Մարտի 2021թ.
Զովաբերի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 47-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 47-Ն


Զեկ. ԳՐԻՇԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021Թ. ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ

Հարգելի ավագանու անդամներ, Ձեզ արդեն տրվել է Զովաբեր համայնքի 2021թ տարեկան բյուջեի նախագիծը, որին Դուք արդեն ծանոթացել եք: Ըստ ներկայացված նախագծի 2021թ. բյուջեի եկամուտները 2020թ-ի նկատմամբ ավելացել է 4440.0 հազ.դրամի չափով, որը կապված է պետության կողմից տրամադրվող համահարթեցման դոտացիայի և սեփական եկամուտների, մանսավորապես փոխադրամիջոցների գույքահարկի հետ:

Բյուջեի նախագծում ծախսային մասը աշխատել ենք նախատեսել խնայողաբար:

2021թ. Զովաբեր համայնքի բյուջեի նախագծի վարչական մասի եկամտային և ծախսային մասերը, ինչպես նաև ֆոնդային մասը մանրամասը ներկայացված է հավելվածներում:

Առաջարկվում է ներկայացված չափերով հաստատել Զովաբեր համայնքի 2021թվականի տարեկան բյուջեի նախագիծը:

          Արտահայտվեցին ավագանու անդմաներ Բաբկեն Մանուկյանը, Արամ Կոստանյանը:

          Նրանք նշեցին, որ 2021թ. տարեկան բյուջեն կազմված է իրատեսական, ուստի և հավանություն տվեցին 2021թ. տարեկան բյուջեի նախագծի վերաբերյալ և առաջարկեցին հաստատել այն:

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասն» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 83-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.

1.     Հաստատել Զովաբեր համայնքի 2021թ. տարեկան բյուջեի նախագիծը (հազ. դրամներով).

1)     Եկամուտների գծով 48200.0

2)    Ծախսերի գծով  49176.3

3)    Դեֆիցիդ՝ ֆոնդային բյուջեի տարեվերջյան ազատ մնացորդ 976.3

Այդ թվում

Ա. Զովաբեր համայնքի 2021թ. վարչական բյուջեն

  1). Եկամուտների գծով 48200.0

  2). Ծախսերի գծով 48200.0

Բ. Զովաբեր համայնքի 2021թ. ֆոնդային բյուջեն

 1). Եկամուտների գծով 976.3

 2). Ծախսերի գծով 976.3

2.    Հաստատել Զովաբեր համայնքի 2021թ. բյուջեի նախագծի եկամուտների և ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգումը (N 1, 2, 3, 6 հավելվածներ):

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ գ. Զովաբեր 2րդ փ. 16շ
(0261)61095
zovaberigp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10027388@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶՈՎԱԲԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner