Այսօր: Չորեքշաբթի, 3 Մարտի 2021թ.
Զովաբերի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 37
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Զովաբեր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Զովաբեր, (0261)61095, zovaberigp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2020 թվականի N 37

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՆԱԽԿԻՆ ԿԱԹՍԱՅԱՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության՝ 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության՝ 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143 հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Համայնքային հողամասում առկա 1975թվականին Զովաբեր համայնքի կողմից ինքնակամ կառուցված 72.19քմ արտաքին և 58.03քմ ներքին մակերեսով մշակույթի տան նախկին կաթսայատունը ճանաչել օրինական՝ տրամադրելով ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Զովաբեր, փողոց 2, նրբանցք 3, թիվ 2/1 հասցե:

2. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ գ. Զովաբեր 2րդ փ. 16շ
(0261)61095
zovaberigp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10027388@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶՈՎԱԲԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner