Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, 34-րդ հոդվածի 3-րդ կետովի 2) ենթակետով` համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Զովաբերի գյուղապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել <<Զովաբերի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 2 հավելվածի:
3. <<Զովաբերի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի պարապուրդի ընթացքում տնօրենը և հաշվապահը չեն վարձատրվում:
4. Սույն որոշում ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: