Այսօր: Ուրբաթ, 5 Մարտի 2021թ.
Զովաբերի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 46-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 46-Ն


Զեկ. ԳՐԻՇԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ. ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.     Զովաբեր համայնքի կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն 130.0 հազ.դրամի չափով որպեսզի հնարավորություն ստեղծվի երկու անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու համար:

2.    Զովաբեր համայնքի ղեկավարի և աշխատակազմի աշխատողներին տարվա ընթացքում ցուցաբերած բարձր աշխատունակության համար առաջարկում եմ տալ խրախուսում մեկ ամսվա աշխատավարձի դրույքի չափով:

3.    Զովաբեր համայնքում սուբվենցիոն ծրագրով կատարվել է ասֆալտապատման աշխատանքներ 10671248 դրամի, որից 5335624 դրամը (50%) համայնքի կողմից ներդրումն է, սակայն համայնքի բյուջեի ֆոնդային մասում չկա բավարար գումար, 430.0 հազ.դրամ, ուստի առաջարկվում է համայնքի բյուջեի վարչական մասի պահուսային ֆոնդից տրամադրել 430.0 հազ.դրամ, ֆոնդային բյուջեում կատարված աշխատանքների վճարման համար:

4.    Զովաբեր համայնքապետարանի սերվերային համակարգչի փոխարինման համար անհրաժեշտ է գնել նոր համակարգիչ 400.0 հազ.դրամի չափով, ուստի առաջարկվում է համայնքի բյուջեի վարչական մասի պահուսային ֆոնդից տրամադրել 400.0 հազ.դրամ, ֆոնդային բյուջեում կատարված ծախսը ֆինանսավորելու համար:

            Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինկետի 5)-րդենթակետով, և«Բյուջետայինհամակարգիմասին»ՀՀօրենքի 33-րդհոդվածի 4-րդկետիդրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1.     Զովաբեր համայնքի 2020թ. տարեկան բյուջեի վարչական մասի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունը.

1). Վարչական բյուջեի ֆոնդից Բաժին 11, խումբ 1, դաս 2, հոդված 4891 «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդ» պակասեցնել 1030.0 հազ. դրամ հաստատելով 3390.8 դրամ:

2). Վարչական բյուջեի Բաժին 01, խումբ 1, դաս 1, հոդված 4235 «Կառավարչական ծառայություններ» պակասեցնել 600.0 հազ.դրամ հաստատելով 0.0 դրամ:

3).Վարչական բյուջեի Բաժին 01, խումբ 1, դաս 1, հոդված 4112 «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» նախատեսել 1500.0 հազ. դրամ հաստատելով 1500.0 դրամ:

4). Վարչական բյուջեի Բաժին 10, խումբ 7, դաս 1, հոդված 4729 «Այլ նպաստներ բյուջեից» ավելացնել 130.0 հազ. դրամ հաստատելով 1130.0 դրամ:

2.    Զովաբեր համայնքի 2020թ. տարեկան բյուջեի ֆոնդային մասի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունը.

1)     Ֆոնդային բյուջեիԲաժին 01, խումբ 1, դաս 1, հոդված 5122 «Վարչական սարքավորումներ» ավելացնել 400.0 հազ.դրամ հաստատելով 700.0
հազ. դրամ:

2)    Ֆոնդային բյուջեիԲաժին 04, խումբ 5, դաս 1, հոդված 5113 «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» ավելացնել 430.0 հազ.դրամ հաստատելով 5238.0 հազ. դրամ:

3.    Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից Բաժին 11, խումբ 1, դաս 2, հոդված 4891 «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդ» 830.0 հազ.դրամ ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս:

4.    Սույնորոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ գ. Զովաբեր 2րդ փ. 16շ
(0261)61095
zovaberigp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10027388@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶՈՎԱԲԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner