Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով,
86-րդ հոդվածի 1-ին մասին 6-րդ ենթակետի «բ» կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը` համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղական համայնքի 2021 թվականի վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 7039059.4դրամ գումարով ուղղել բյուջեի ֆոնդային մաս, համայնքի ֆոնդային բյուջեի դեֆիցիտը հաստատել 7498881.6 դրամ:
2. Հաստատել 2021թ. Զովաբեր համայնքի տարեկան բյուջեն
ա). Եկամուտների գծով` 48.200.000,0 դրամ,
բ). Ծախսերի գծով` 55.698.881,6 դրամ,
գ). Դեֆիցիտ` 7498881.6 դրամ,
3. Հաստատել 2021թ. Զովաբեր համայնքի վարչական բյուջեն
ա). Եկամուտների գծով` 48.200.000,0 դրամ,
բ). Ծախսերի գծով` 48.200.000,0 դրամ,
4. Հաստատել 2021թ. Զովաբեր համայնքի ֆոնդային բյուջեն
ա). Եկամուտների գծով` 7498881.6 դրամ,
բ). Ծախսերի գծով` 7498881.6 դրամ,
գ). Դեֆիցիտ` 7498881.6 դրամ,
5. Ֆոնդային բյուջեի դեֆիցիտի փակման աղբյուր հաստատել ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 7498881.6 դրամ:
6. Հաստատել Զովաբեր համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգումը (թիվ 1,2,3,4,5,6 հավելվածներ):
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: