Այսօր: Երեքշաբթի, 2 Մարտի 2021թ.
Զովաբերի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 01
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Զովաբեր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Զովաբեր, (0261)61095, zovaberigp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հունվարի 2021 թվականի N 01

ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՎԱՉԻԿ ԽԱՉԻԿԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով, 2008 թ-ի հունիսի 10-ի ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թ-ի փետրվարի 2-ի թիվ 88 որոշումը, Զովաբեր համայնքի ղեկավարի 22.12.1998 թ-ի թիվ 49 որոշումը, նկատի ունենալով այն հանգամանքը. որ բնակելի տունը բավարարում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անահատական բնակելի տան կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով նախատեսված պայմանները և հաշվի առնելով Զովաբեր համայնքի բնակիչ Վաչիկ Խաչիկի Ոսկանյանի դիմումը` որոշում եմ.

1.  Չեղյալ համարել Զովաբեր համայնքի ղեկավարի 2020թ. դեկտեմբերի 7-ի <<Զովաբեր համայնքի բնակիչ Վաչիկ Խաչիկի Ոսկանյանին պատկանող բնակելի տունը որպես սեփականություն ճանաչելու որոշումը>> թիվ 32 որոշումը:

2. Զովաբեր համայնքի վարչական տարածքում գտնվող 05-035-0021-0026 կադաստրային ծածկագրով 352քմ հողամասի վրա, 1 փողոց, շենք 14, բն. 8 հասցեում 1975թվականին կառուցված Զովաբեր համայնքի բնակիչ Վաչիկ Խաչիկի Ոսկանյանին (ծնվ. 23.07.1966թ.) պատկանող 61.32քմ արտաքին և 47.23քմ ներքին մակերեսով բնակարանը  և 19.40քմ արտաքին և 10.96 ներքին մակերեսով կիսանկուղը ճանաչել օրինական որպես սեփականություն:

3. 61.32քմ արտաքին և 47.23 ներքին մակերեսով բնակարանին տրամադրել հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Զովաբեր, 1 փողոց, շենք 14, բնակարան 8:

4. Բազմաբնակարան շենքի հողամասի 1533/8800 բաժնեմասը ճանաչել 1 փողոց, շենք 14, բնակարան 8-ի բաժնային սեփականություն:

5. 19.40քմ արտաքին և 10.96քմ ներքին մակերեսով կիսանկուղին տրամադրել հասցե`  ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Զովաբեր, 1 փողոց, շենք 14, բնակարան 8/1:

6. Բազմաբնակարան շենքի հողամասի 97/1760 բաժնեմասը ճանաչել 1 փողոց, շենք 14, բնակարան 8/1-ի բաժնային սեփականություն:

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ գ. Զովաբեր 2րդ փ. 16շ
(0261)61095
zovaberigp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10027388@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶՈՎԱԲԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner